Search
Close this search box.

ՊԲ-ն շփման գծում տիրող իրավիճակի մասին

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ: Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ:

Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ: