Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ. Արմեն Սարգսյանի ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։

Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։

Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։

Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Մենք զավակներն ենք Ցեղասպանությունը վերապրած և հաղթահարած ժողովրդի:

Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ:

Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝ վերագտնելով մեր հաղթանակը և կառուցելով այն պետությունը, որով բոլորս իրապես հպարտ կլինենք:

Եվ մենք դա վստահաբար կարող ենք անել՝ սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թույլ տրված սխալներից և համախմբված լծվելով ազգային վերածնունդին։

Ինչպիսին էլ լինեն անցյալի վերաբերյալ մեր գնահատականների տարբերությունները, ակնհայտ է, որ հայտնվել ենք աննախադեպ խնդիրների առջև:

Արցախը ծանր վիրավոր է:

Ունենք ալեկոծված հասարակություն: