Search
Close this search box.

Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու՝ ինչ է պատահել իր հարազատի հետ․ ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնում են․ «Յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու՝ ինչ է պատահել իր հարազատի հետ։ Լեռնային Ղարաբաղում կողմերը դուրս են բերում զոհված զինծառայողների աճյունները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ և ԿԽՄԿ ներկայությամբ։ Մենք կշարունակենք գործել որպես չեզոք միջնորդ՝ աջակցելու անհայտ կորածների որոնման աշխատանքներին և նպաստելու ռազմագերիների և հակամարտության առնչությամբ պահվողների արտահանձմանը»: