Search
Close this search box.

ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանը ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր

ԱԱԾ փոխգնդապետ Աշոտ Թաշչյանի դուստրը՝ Զառա Թաշչյանը, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Ստեղծված իրավիճակից ելնելով, հայրս՝ հավատարիմ մնալով պետության և հայրենիքի նկատմամբ սեփական համոզմունքներին, կայացրել է իր համար բարդ և կամայական որոշում և 11.11.20թ.-ին ներկայացրել է աշխատանքից ազատման զեկուցագիր։
Պա՛պ ջան, ողջունում եմ քո այս որոշումը, քանզի դու հայրենասեր մարդու մարմնավորում ես։ Հպարտ եմ քեզանով, որ այս դժվար իրավիճակում էլ պետության շահը բարձր դասեցիր մնացած բոլոր շահերից»։