Search
Close this search box.

Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին. Անուշավան Դանիելյան

Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին, չկիսելով վարչապետի արկածախնդիր հայտարարությունները, կանխելով երկրում ազգակործան քաղաքացիական պատերազմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

«Անկախ նրանից, ՀՀ կառավարության անդամները տեղյակ են եղել վարչապետի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարությունը ստորագրելու մտադրության մասին, թե հետո են իմացել, ինչպես Նախագահը, կառավարությունը պատասխանատու է այն ամենի համար, ինչ կատարվեց այս 2,5 տարում։ Կառավարության անդամների անձնական պատասխանատվության մասին դեռ խոսվելու է, ու ոչ միայն։

Սակայն այսօր, կառավարության անդամները հրաժարական ներկայացնելով կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար։

Կոչ եմ անում կառավարության անդամներին անհապաղ հայտարարել ձեր հրաժականների մասին, չկիսելով վարչապետի արկածախնդիր հայտարարությունները, կանխելով երկրում ազգակործան քաղաքացիական պատերազմը»։