Search
Close this search box.

Ծառուկյանին թիրախավորելը պատահական չէ

Արցախի համար մղված պատերազմը ձախողած ու պատմության մեջ թերևս իր եզակիությամբ խայտառակ փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինյանի միակ մտահոգությունը մնացել է սեփական իշխանությունը պահելը, որպես ինքնապահպանման բնազդի դրսևորում: Փաշինյանը հասկանում է, որ իր դեմ ըմբոստացող հասարակությանը առաջնորդ է պետք ով կարող է իր տրամաբանական ավարտին հասցնել բողոքի ալիքը: Այնպես որ պատահական չէ, որ նրա հիմնական թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած խորհրդարանական խմբակցությունն են:

Փաշինյանը հասկանում է, որ ինքը չի կարող հավերժ պարալիզացնել խորհրդարանի գործունեությունը, և նոյմբերի 17-ին ըստ ժամանակացույցի նշանակված խորհրդարանի նիստը պետք է կայանա: Առանց այն էլ պարալիզացված պետական կառավարման համակարգի պայմաններում հիմա էլ խորհրդարանի նիստ տապալելը կնշանակի ընդհանրապես փաստել կառավարման համակարգի մահը, երկիրը մատնելով անիշխանության: Բայց խորհրդարանը չի կարող բնականոն նիստ գումարել որովհետև Բարգավաճ Հայաստան խմբակցությունը և նրա առաջնորդը խորհրդարանում պահանջելու են քննարկել երկրի իրական օրակարգի թիվ մեկ խնդիրը՝վարչապետ Փաշինյանի հրաժարականի հարցը, և ոչ թե այն անհեթեթ հարցերը որոնք ներառված են խորհրդարանի օրակարգում և նպատակ ունեն շեղելու հասրակության ուշադրությունը: Պետք է նկատի ունենալ որ նոյմբերի 17-ին լրանում է այն յոթօրյա ժամկետը, որից հետո երկրում պետք է չեղարկվեր արտակարգ դրության ռեժիմը և օրենքի ուժով վերականգնվեին քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:

Փողոցով իշխանության եկած Փաշինյան Նիկոլը հասկանում է, որ կորցրել է փողոցի աջակցությունը և փողոցը պահանջում է իր հեռացումը, որի քաղաքական արտահայտիչը խորհրդարանում Բարգավաճ Հայաստան խմբակցությունն է: Խմբակցության ղեկավարին ու մյուս պատգամավորներին հատուկ քննչական ծառայություն հրավիրելը, նրանց նկատմամաբ շինծու քրեական գործեր հարուցելը ընդամենը քաղաքական հետապնդման և ռեպրեսսիաների դասկան օրինակ են:

ԲՀԿ առաջնորդի հանգիստ ու հավասարակշիռ պահվածքը ցույց են տալիս, որ Ծառուկյանին հնարավոր չէ շեղել պայքարի ուղուց, հնարավոր չէ նրան մղել այլ՝քրեական դաշտ, նրա վրա քրեական մեղադրանք կարել: ԲՀԿ-ն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է նման հասարակությանը կոնսոլիդացնող այն եզակի ուժը, որը կապված չլինելով ոչ նախկիների ոչ ներկաների հետ ընդունակ է հաղթական ավարտի հասցնել ժողովրդական ընդվզման արդարցի պահանջ: