Search
Close this search box.

«Մեծ կորուստ ամբողջ մարդկության համար». Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել Դադիվանքից

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ աջակցել է Հայաստանին և Արցախին: Նա Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի վանական համալիրից տեսանյութ է հրապարակել իր Instagram-ում, որը, ըստ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության, պետք է փոխանցվի Ադրբեջանին:

«Սա մեծ կորուստ է ոչ միայն արցախահայության, այլ ամբողջ մարդկության համար: Մենք հրաժեշտ ենք տալիս, բայց որոշ ժամանակով (նկատի ունի վանքը): Եթե դա ձեզ տխրեցնում է, պատկերացրեք, թե ինչ է զգում ավելի քան 120.000 մարդ, որոնք ստիպված են լքել իրենց պատմական հայրենիքը, քանի որ Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր»,- տեսանյութը մակագրել է Քիմը: