Search
Close this search box.

Շուշիում Ադրբեջանն արդեն փառատոն է ծրագրել

Ադրբեջանի Հանրապետությունը դեռ Շուշիում չտեղավորված արդեն իսկ խոհարարական փառատոնի մասին է հայտարարել։

Ադրբեջանցիները պատրաստվում են Շուշի քաղաքում օգոստոսի 10-15-ը իրականացնել Խոհարարության միջազգային փառատոն։

Ադրբեջանական և տարբեր այլ կայքերում, սոցցանցերում տարածվում է նաև հայտարարված փառատոնը խորհրդանշող լուսանկար, որում երևում է Շուշիի բերդը։ Որպես կազմակերպիչ նշվում է Ադրբեջանի ազգային խոհարարության ասոցիացիան։

Ասոցիացիան արդեն հայտարարություն է տարածել, որով հրավիրում է «տաղանդավոր խոհարարների միանալ փառատոնին և ուղարկել իրենց հայտերը մինչև 2021 թվականի հունիսի 1-ը»:

Արցախը ներկայացված է որպես Ղարաբաղ շրջան։ «Շուշա քաղաքը՝ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանի սիրտը, պատրաստվում է ընդունել իր հյուրերին»,- նշվում է կայքերից մեկում։

Մի քանի անգամ հատուկ շեշտվում է «ղարաբաղյան խոհանոց» բառակապակցությունը, և ներկայացված են մի շարք հայկական ուտեստների անուններ՝ խաշ, բոզբաշ, ղավուրմա, խաշիլ, բուլամա և այլն։

«Լայնածավալ միջոցառումը նվիրված կլինի ղարաբաղյան խոհանոցին»։