Search
Close this search box.

Անհայտ անձինք հարձակվել են «Իմ քայլը» լքած պատգամավորի տան վրա

Hraparak-ը գրում է, որ անհայտ անձինք մի քանի ջիփերով գնացել են «Իմ քայլը» -ից ժամեր առաջ դուրս գալու հայտարարություն արած պատգամավոր Վարդան Աթաբեկյանի Պտղնիում գտնվող առանձնատուն՝ ռազբորկայի, պատճառը թերեւս պատգամավորի հայտարարությունն է, ասացին, որ այն ավելի շատ ավազակային հարձակման է նման, քանի որ անհայտ անձինք բռնի գործողություններ են իրականացրել: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, պատգամավորը չպատասխանեց մեր զանգերին:

Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Նելսոն Աթաբեկյանն ազատամարտիկ է եղել։ Նա արցախյան առաջին պատերազմում զոհվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս ու հենց այս փաստն էլ վճռորոշ է եղել պատգամավորի՝ խմբակցությունից հեռանալու որոշման հարցում:

Հիշեցնենք նաեւ, պատգամավորի հայտարարությունը հետեւյալի մասին.

«ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես’ մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ.
1. Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»։