Search
Close this search box.

«Ինչո՞ւ հրաժարական չտվեցի այդ թուղթը չստորագրելու համար». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր կոչով դիմելով ժողովրդին, անդրադարձավ հարցին, թե ինչու հրաժարական չտվեց համաձայնագիրը չստորագրելու համար.

«Դա կնշանակեր դասալքություն, դա կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին այն հույսով, որ հետո կասեին՝ վարչապետ Փաշինյանն էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի։ Որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում՝ թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ կերպ հնարավոր չէր լինի կանգնեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: