Search
Close this search box.

Հեշթեգի վարպետ ու սիգար սիրող էն ծաղրածուն հաստատ մեղավոր է

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«#Զգետնել, #գյոռբագյոռ2020, #հաղթումենք — հիշում ե՞ք էս հեշթեգները։ Հիշում ե՞ք ոնց էիք հրճվում, երբ էս հեշթեգները խաղարկելով կեղծ, դատարկ, խաբեբայական, ազգադավ «վիրտուալ իրականություն» ստեղծեցին ձեզ համար, բթացրեցին վտանգի զգացումը ու 44 օր շարունակ, օր-օրի կերտեցին մեր այս ազգային աղետը, որի մասշտաբները՝ պատմական, քաղաքական, միջազգային, հոգեբանական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, նոր-նոր են սկսում երևալ։

Հոկտեմբերի 23-ին փորձեցի ահազանգ հնչեցնել։ Հարձակվեցիք վրաս՝ պողոսներով ու ֆեյքերով։ Մի ինտելեկտուալ ավանտյուրիստ նույնիսկ շատ թափանցիկ ձևով ինձ անվանեց «Ցռան Վերգո»։

Արայիկը ասում է՝ բոլորս ենք մեղավոր։ Ո՛չ, Արայիկ, բոլորս չենք մեղավոր։ Բայց, օրինակ, հեշթեգի վարպետ ու սիգար սիրող էն ծաղրածուն ու էն ինտելեկտուալ ավանտյուրիստը հաստատ մեղավոր են։ Դու՛ք էլ չեք ներվելու»։