Search
Close this search box.

Էդմոն Մարուքյան. Ալիևը հայտարարել է, որ ֆինանսական փոխհատուցում կպահանջի Հայաստանից

Իմ քայլի պատգամավորներ, Ալիեւը, բացի հայրենազրկումից, նպատակ ունի նաեւ մեզ բոլորիս մինչեւ ծոռ ու կոռ պարտքի տակ գցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քանի որ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան գրառման տեսքով հայտարարեցին, որ չեն պատրաստվում գալ խորհրդարան եւ քննարկել ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը եւ իրավիճակից հնարավոր ելքերը, փորձենք մեր պետության համար առանցքային կարեւոր մի քանի հարց պարզաբանել իրենց հարազատ այս հարթակում։

Հարգելի՛ Իմ քայլի պատգամավորներ, այսօր Ալիեվը հայտարարեց, որ Բաքուն «կգնահատի այս տարիների ընթացքում Հայաստանի գործողությունների հետեւանքով Ադրբեջանի  կրած բարոյական ու նյութական վնասը եւ փոխհատուցում կպահանջի Հայաստանից»։

Սրանով, փաստացի, Ալիեւը, բացի հայրենազրկումից, նպատակ ունի նաեւ մեզ բոլորիս մինչեւ ծոռ ու կոռ պարտքի տակ գցել։

Խնդրում ենք մի քանի ֆեյսբուքյան ստատուսով պարզաբանել՝ եղե՞լ է արդյոք նման քննարկում Ալիեւի հետ, եւ արդյո՞ք այս քայլը եւս համաձայնեցված է եղել վարչապետի հետ»,- գրել է նա։