Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի կոչով ձևավորված հերթական ջոկատը կմեկնի առաջնագիծ

Ռաֆայել Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Չնայած այն հանգամանքին, որ իշխանական քարոզչամեքենան հենց էս պահին էլ առաջնային խնդիրները թողած, զբաղված է բոլորովին այլ հարցերով, սակայն ուզում եմ տեղեկացնեմ, որ մենք այս պահին էլ գործով ենք զբաղված…

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կոչից հետո կամավորական ջոկատների հավաքագրման և նախապատրաստական աշխատանքները շարունակվում են:

Բազմաթիվ քաղաքացիներ էին կամավորագրվել՝ ջոկատներում ներառվելու և առաջնագիծ մեկնելու համար, և այսօր էլ հերթական ջոկատը՝
կազմ և պատրաստ, ստացավ զենք և համապատասխան հագուստ և առաջիկա օրերին կմեկնեն Հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարելու համար:

Վստահում ենք Հայ զինվորին!

Միասնությունը մեր ուժն է, որից այդպես սարսափում է թշնամին!