Search
Close this search box.

Ջալալ Հարությունյանը ապաքինվում է, բացասական միտումներ չկան․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը ապաքինման փուլում է գտնվում։ «Հայկական ժամանակ»-ին այս մասին հայտնեց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Պողոսյանը նշեց, որ Հարությունյանի առողջական վիճակում բացասական միտումներ չկան։

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի մարտական դիրքում ստացած վիրավորման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 27-ին, ինչով պայմանավորված էլ վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս»-ի կոչում։