Search
Close this search box.

Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN Turk-ին, որն իր հերթին հղում է անում թուրքական դիվանագիտական աղբյուրներին:

Համապատասխան առաջարկն Էրդողանն արել է նոյեմբերի 7-ին Պուտինի հետ կայացած հետռախոսազրույցի ժամանակ: