Search
Close this search box.

Էդմոն Մարուքյանն ու Ծառուկյանը դիմել են Նիկոլ Փաշինյանին. Անհապաղ հանդիպում են պահանջում

Շուրջ երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել:

Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով:

ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան