Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2175 նոր դեպք. մահացել է 28 մարդ

Հայաստանում նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2175 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 106424 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 438816 վերջին մեկ օրում` 4790 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 40281 պացիենտ։

Վերջին տվյալներով ապաքինվել է 64179 անձ` վերջին մեկ օրում 921 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 1559 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 405 է: