Search
Close this search box.

Ղազախստանը սկսել է զենք մատակարարել Ադրբեջանին

Ղազախստանը սկսել է զենք մատակարարել Ադրբեջանին՝ այդ կերպ աջակցելով վերջինիս Ղարաբաղյան պատերազմում։ Այս մասին հայտնում է actualnews-ը․ հավելելով, որ ավելի վաղ Անկարայի եւ Նուր-Սուլթանի միջեւ էին ձեռք բերվել համագործակցության պայմանավորվածություն։

Սա չափազանց ուշագրավ է այն առումով, որ Ղազախստանը Հայաստանի նման հանդիսանում է ՀԱՊԿ անդամ։ Սա կարող է առաջացնել Երեւանի վրդովմունքը, եւ կարող է բերել նրան, որ Երեւանը պարզապես որոշում կայացնի հեռանալ ՀԱՊԿ-ից, կարծում է լրագրող Սեմյոն Զայցեւը։

Ըստ ունեցած տեղեկությունների, Silk Way West Airlines ընկերությանը պատկանող Boeing-747-4H6(F) օդանավը նոյեմբերի երկուսին եւ երեքին մի քանի թռիչք է կատարել Բաքու-Աստանա ուղղությամբ։ Ateo Breaking տելեգրամյան ալիքն էլ գրում է, որ բավական է, որ Աստանան ու Անկարան ռազմական համագործակցության համաձայնություն ձեռք բերեին, եւ Բաքու թռիչք իրականացրեց առաջին օդանավը՝ բեռնված զենքով, ինչը պատահականություն չէ։