Search
Close this search box.

Հայկական ուժերը ոչնչացրել են իր հատուկջոկատայինների հետ Ադրբեջան տեղափոխված գնդապետին

Արցախի Հադրության ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինոնյանը:

Խոսքը վերաբերում է նրան, ով օրեր առաջ իր հատուկջոկատայինների հետ Նախիջևանից տեղափոխվել էր «մայրցամաքային» Ադրբեջան հայկական ուժերի դեմ կռվելու համար: Հենց նա էր օգոստոսյան թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նախիջևանյան զորքերի հրամանատարը:

Մենսիմովն այն աշխարհ է ուղարկվել Ադրբեջան տեղափոխվելուց ընդամենը 2 օր անց: