Search
Close this search box.

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» կամավորական ջոկատը Եռաբլուրում էր

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը՝ ուղիղ մեկ ամիս, Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությունը բարձր կարգապահությամբ իրականացրած «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ» կամավորական ջոկատը (վաշտը), ջոկատի (վաշտի) հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, սույն թվականի նոյեմբերի 4-ին այցելել էր Երևան քաղաքի Եռաբլուր Պանթեոն և ամբողջ ջոկատով ու ջոկատի տղաների ընտանիքների անդամներով կազմակերպել միջոցառում՝ ի խոնարհումն Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների սուրբ հիշատակի:

Կեցցե՛ Հայոց Ազգը:
Կեցցե՛ Հայոց Պետականությունը:
Փա՛ռք Աստծո

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին