Search
Close this search box.

Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևում նշվում է, որ Լավալ քաղաքը՝
• ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
• դատապարտում է Արցախի Հանրապետութան դեմ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության սկսած ռազմական ագրեսիան,
• կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարությանը անել հնարավոր ամեն բան՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մասնավորապես Ժնևի կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքի համար,
• Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի(Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով՝ արցախահայությանը անջատման իրավունք տրամադրել: