Search
Close this search box.

Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2413 և մահվան 28 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոյեմբերի 5-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 99563 դեպք, որոնցից 60135-ը՝ առողջացած, 1476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 37562 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 423485 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 5405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք: Ունենք 1324 առողջացած և 28 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 390 է»: