Search
Close this search box.

Վաշինգտոնում կարծում են` ԼՂՀ-ում եւ Կոսովոյում նմանատիպ հակամարտություններ են

Շաբաթ օրը Երեւանում տարածվեց նախօրեին Լոս-Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի խոսքից մի հատված Լեռնային Ղարաբաղում տեղակայվելիք սկանդինավյան խաղաղապահների մասին: Հայկական լրատվադաշտում շրջանառված հատվածի աղճատվածության եւ սխալականության մասին այսօր արդեն գրել ենք :

Նույն հանդիպման ընթացքում Օ’Բրայենի կողմից ուշագրավ այլ հայտարարություններ էլ են բարձրաձայնվել, մասնավորապես այն, թե ինչու են Վաշինգտոնում վստահ, որ ԼՂՀ հակամարտությունը իրենք հաջողությամբ կհանգուցալուծեն-կավարտեն, նաեւեւ հանգամանքը, որ Վաշինգտոնում ԼՂՀ հակամարտությունը համարում են հարեւնման Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ եղած դիմակայությանը: Ստորեւ Օ’Բրայենի` հանդիպման հարցուպատասխանի հատվածում հնչած հայտարարության համապատասխան հատվածը.

«Ես սա ասել եմ նաեւ նախկինում, իմ կարծիքով նախագահ Թրամփի  ժառանգությունը լինելու է խաղաղարարի ժառանգություն:  Դուք տեսաք Աբրահամի համաձայնագրերի օրինակով ինչպես Բահրեյնը, Միացյալ Էմիրությունները եւ Սուդանը խաղաղություն հաստատեցին Իսրայելի հետ: Եթե նրանք կարող են խաղաղություն հաստատել, Ադրբեջանը եւ Հայաստանն էլ կարող են խաղաղություն հաստատել:
Մենք տեսանք, թե ինչպես Միացյալ Նահանգները խաղաղության համաձայնագրի հասան Թալիբանի հետ եւ մենք փետրվարից ի վեր, երբ ստորագրվեց համաձայնագիրը, այլեւս բախումներ չենք տեսել Աֆղանստանում: Հետեւաբար, եթե մենք կարող ենք այդ ճակատում առաջընթաց ունենալ` ի դեմս վերահսկելի համաձայնագրի, կարող ենք առաընթացի հասնել նաեւ Ադրբեջանում եւ Հայաստանում:
Մենք տեսանք որ Կոսովոյում եւ Սեբիայում, որտեղ նմանատիպ հակամարտություն է, ինչ տեսնում ենք Կովկասում, հենց վերջերս մենք հասանք տնտեսական կապերի լիարժեք կարգավորման համաձայնագրի Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ»:

Անգլերեն խոսքի սղագրությունը. «I’ve said this before — I think the legacy of President Trump is going to be a legacy of peace-maker. As you’ve seen it with Abraham Accords between Bahrain and the UAE, and Sudan making peace with Israel — if they can make peace, Azerbaijan and Armenia can make peace.
We have seen the United States into a peace agreement with the Taliban and we haven’t seen combat in Afghanistan since February, since that agreement was signed. So if we can make progress on that front which is a tractable contract, we can make progress in Azerbaijan and Armenia.
We’ve seen in Kosovo and Serbia — which is a similar conflict as we’ve seen in Caucasus – we just obtained an agreement for full economic normalization between Serbia and Kosovo».
Օ’Բրայենի պատասխանը ամբողջությամբ կլինի «Հրապարակի» վաղվա համարում:

 

Սկզբնաղբյուր՝ hraparak.am