Search
Close this search box.

Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղում վարձկանների առկայության մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Կոմերսանտ»-ին, որում նաև անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:

«Անդրկովկասում ծավալվող ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է: Մենք անտարբեր չենք այն փաստի հանդեպ, որ պատերազմական գործողություններ են ծավալվել Ռուսաստանին ավանդաբար բարեկամ երկու ժողովուրդների միջև մի խնդրի պատճառով, որը վաղուց պետք է լուծվեր բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինտերնացիոնալացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց կարողությունները՝ կանխելու համար վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի»,- ասել է Լավրովը: