Search
Close this search box.

Ռազմական ավիացիա՝ Մարտունի քաղաքի վրա

Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։

Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է։