Search
Close this search box.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ կայք է ստեղծվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ կայք է ստեղծվել։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկցանում է․ «Հիմնադրամի տնօրինությունը տեղյակ է արդեն, դուք էլ իմանաք, որ կեղծ կայք ա ստեղծվել»։

Արմեն Մկրտչյանը՝ ում գրառմամբ կիսվել է Սամվել Մարտիրոսյանը, այս մասին գրում է․«Թուրքերը ստեղծել են himnadram.org-ի նման կեղծ կայք, որտեղ հասցեի մեջ տեղերով փոխված ե n և m տառերը: Վեբ կայքը հավաքելուց ուշադիր եղեք, որ չշփոթեք տեղերը: Կայքի ինտերֆեյսը լրիվ նույնն է:

Ես հիմա փորձում եմ օնլայն չաթով գրել դոմեյնի ռեգիստրատորին` https://www.namesilo.com: Կարող ենք բողեքել դոմեյնի ռեգիստրատորին նաև էլ. փոստով, որպեսզի միջոցներ կիրառի ու արգելափակի»: