Search
Close this search box.

Ռազմաճակատում զոհվել է «Փյունիկի» դարպասապահ Գագիկ Աբրահամյանը

Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է «Փյունիկի» սան, դարպասապահ Գագիկ Աբրահամյանը, որը գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ՝ հայտնել են ֆուտբոլային ակումբից։

«Ցավակցում ենք Գագիկի ծնողներին, հարազատներին և ընկերներին։

Հավերժ փառք, Գագիկ»,- ասված է հայտարարության մեջ։