Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 100 դոլար «պարգեւավճար»՝ ամեն գլուխ կտրելու համար. Արցախում գերեւարվել է հերթական վարձկանը

ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեւարել են հերթական վարձկանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը եւ կից հրապարակել վարձկանի հարցաքննության տեսանյութը։

«ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեւարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է:

Ամուսնացած է: Ունի 5 երեխա:

Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու եւս 100 դոլար «պարգեւավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար»,- գրել է ՊՆ խոսնակը։