Search
Close this search box.

Ադրբեջանի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ակնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, ևս 6 խաղաղ բնակիչ ստացել է վիրավորում։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանը շարունակում է միտումնավոր/չտարբերակված հարձակվել քաղաքացիական շրջանների և բնակչության վրա»,- գրել է Բեգլարյանը: