Search
Close this search box.

Գագիկ Ծառուկյանի կոչին արձագանքելով կամավորների ջոկատը մեկնել է Շուշի

Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ տեղեկացա, որ արձագանքելով Գագիկ Ծառուկյանի կոչին, «Հայոց արարման հավաք» հ/կ-ի կամավորների ջոկատը հ/կ-ի նախագահ Սուրեն Օքմինյանի գլխավորությամբ, այս պահին գտնվում է Շուշիում ՝ Արցախը պաշտպանելու սուրբ առաքելությամբ:

Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ ղեկավարի կոչից հետո ստեղծվել է հատուկ շտաբ, որը համակարգվում է ԲՀԿ կենտրոնական գրասենյակի կողմից և կազմակերպում է կամավորների հավաքագրման գործընթացը: Մի քանի ջոկատ արդեն իսկ գտնվում են առաջնագծում, մյուսները համապատասխան զորավարժանքներից հետո ևս կմիանան Հայրենքի պաշտպաններին:

Աստված պահապան Հայրենիքի նվիրյալներին, միասնականությունը ուժ է…