Search
Close this search box.

«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց փոխմարզպետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 7 փոխմարզպետեր են նշանակվել`Արարատում,Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում, Արմավիրում ,Վայոց ձորում և Արագածոտնում:

Մասնավորապես Արագածոտնի մարզպետ է նշանակվել «Ազատամարտիկների դաշինք»-ի համակարգող, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, ով այս պատերազմի առաջին իսկ օրերից գտնվում է առաջնագծում։

Նա առավել քան վստահ է, որ մենք դատապարտված ենք հաղթելու։ «Ինչքան շուտ ավարտվի, էդքան լավ, սա մեր կռիվն է, սա մեր խաչն է, մինչեւ վերջ պիտի տանենք։ Այսօր մուսուլմանները քրիստոնյաներին պատերազմ են հայտարարել, մենք պիտի հաղթենք, ուրիշ ճանապարհ չունենք։ Սպարապետը միշտ այդ խոսքը կրկնում էր՝ սա մեր կռիվն է, սա ժամանակի կռիվն է, պետք է ավարտենք հաղթանակով, որպեսզի հարատեւ խաղաղություն լինի»։