Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է իրավիճակը Ղարաբաղում և կոչ արել կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունները, երեքշաբթի օրը հայտարարել Է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը:

«Պետքարտուղար Մայք Փոմփեոն առանձին խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղար Պոմպեոն կոչ է արել առաջնորդներին կատարել բռնությունը դադարեցնելու իրենց պարտավորությունները և ձգտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծմանը, ինչպես նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասված Է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Փոմփեոն նշել է հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման անհրաժեշտությունը։