Search
Close this search box.

ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստան»-ը Փաշինյանին առաջարկում են հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 105-րդ հոդվածի 1-ին մասը և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև ելնելով իրերի ներկա դրությունից՝ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, որին կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ և որտեղ կկարողանանք տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը։