Search
Close this search box.

Ռուսաստանի ՕՏՈՒ-ն Սիրիայում լայնամասշտաբ հարձակում է սկսել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարի վրա

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը երկուշաբթի ավիահարվածներ են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսային ծայրամասերին, հայտնում է almasdarnews.com-ը:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մի քանի անգամ հարվածել են Սալկին գյուղին, որտեղ, ենթադրաբար, անցյալ շաբաթ տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անօդաչու թռչող սարքի հարձակումը:

Հաղորդվում է, որ ռուսական օդատիեզերական ուժերը հարվածում են Սալկին գյուղի լեռնաշղթայի տարածքում գտնվող Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների դիրքերին: