Search
Close this search box.

Ստեփանակերտի երկնքում երևացել է ադրբեջանական ԱԹՍ

Արցախի բնակավայրերում օրվա ընացքում իրավիճակը հանգիստ է եղել ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Մինչև այս պահը Արցախի Հանրապետության բնակավայրերում իրավիճակը հանգիստ է եղել։ Միայն Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը` չհստակեցնելով` ԱԹՍ-Ն եղել է հետախուզական, թե հարվածային և արդյոք խոցվել է։