Search
Close this search box.

ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպել է  ՌԴ-ում ՀՀ դեսպանին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հանդիպել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

Ինչպես հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող սրման համատեքստում:

«Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների զինյալների` տարածաշրջան տեղափոխման անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: