Search
Close this search box.

Նոր ռեկորդ. Կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք մեկ օրում. մահացել է 16 մարդ

Հայաստանում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2306 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 70836 դեպքի:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 362293, վերջին մեկ օրում` 5189 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 19591 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1722-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 49787 անձ` վերջին մեկ օրում 568 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1131 է: