Search
Close this search box.

Դուք սրիկա եք, պարոնայք. Վարչապետի նախկին խորհրդականը՝ Երևանի ավագանու՝ 50 միլիոն դրամի վերաբերյալ որոշման մասին

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը, մեկնաբանելով Երևանի ավագանու որոշումը, որով «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումն արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով տրամադրվեց ավելի քան 49 մլն ՀՀ դրամ, իր էջում գրել է.

«ԴՈւՔ ՍՐԻԿԱ ԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ $ 100.000 Կայանատեղիի նոր մուտքի համար: Ու որոշումն ընդունվել է միաձայն… Ամբողջ ազգն ընկած փողա հավաքում, որ պատերազմ կարողանա վարի: Ամբողջ ազգն ընկած պրիցելներ ու ռացիաներա փնտրում աշխարհով մեկ: Ուսանողությունն ու նախորդ կյանքի փափկասուն կանայք իրենց օֆիսներն ու սալոնները պահեստների վերածած տաք շոր ու գլխարկ են հավաքում, ծխախոտ ու քաղցրավենիք, որ զինվորին մի կաթիլ օգնած լինեն… Դուք ավտոկանգառի մուտք եք սարքու՞մ… Իսկ մտքներովդ անցելա՞ էս պատերազմի հերոս երիտասարդները ո՞նց են հետ ինտեգրվեկու հասարակություն:

Դուք ձեր առ այժմ տաքուկ կաբինետներում ձեր փափկասուն նստամկանը տեղավորած, մտածե՞լ եք, թե ինչա նշանակում 3 շաբաթից ավել գիշեր-ցերեկ չքնել, երբ օրդ բացվումա թշնամու օդանավի ոռնոցով, որին հետևումա նետված 2 ռումբի պայթյունը, երբ գիշեր ցերեկ չի դադարում հրանոթների ու ականանետերի կրակոցը, երբ ռացիայով լսելով` “х պոստին` խաչ”, ինչը նշանակումա, որ էդ պոստում շտապ օգնություն ա պետք, որովհետև կամ զոհ կա, կամ վիրավոր, ուշացումով տեղա հասնում, որ դա իր պոստնա…. Էդ երեխեքը ո՞նց են վերադառնալու հասարակություն Դուք իրենց ծանր վիրավոր հոգեվիճակի վերականգնման մասին մտածե՞լ եք: Նրանց հոգեկան վերականգնողական կենտրոնի վրա մի ցենտ, մի լումա դուրս գրե՞լ եք Դուք էդ զոհերի ծնողների հոգին բուժելու, սփոփելու “մուտքի դարպասները” վերականգնելու վրա մի կոպեկ ներդրե՞լ եք… Հարամ լինի էն օդը, որ դուք շնչում եք, Հարամ լինի ձեր ամեն ինչը: Ուղեղներդ միացրեք: Պատերազմ է, ՊԱ-Տե-ՐԱԶՄ Թե չէ` Ստայանկի մուտքը պետքա վերակառուցել…»: