Search
Close this search box.

Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հարցն է

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։

Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 21-ի գիշերվա ընթացքում: