Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարիներ առաջ գերեվարված հայ զինծառայողի եղբայրը հերոսաբար զոհվել է առաջնագծում

2003թ. Ադրբեջանում ռազմագերի հայ զինծառայողի եղբայրը հերոսաբար զոհվել է առաջնագծում: Գրիգոր Հունանյանը ժամկետային զինծառայող էր 2018 թվականից, վերջինիս 2 ամիս էր մնացել, որպեսզի ավարտեր իր ծառայությունը եւ վերադառնար ընտանիք: Բոլորը Գրիգորին հիշում են որպես համեստ, խելացի տղա, որը երբեք որեւէ մեկին որեւէ «թթու խոսք» չէր ասել, կամ նեղացրել: Ընկերները պատմում են, որ Գրիգորն այնքան համսետ ու խելոք տղա էր, որ ծառայության ընթացքում որեւէ անգամ նեղություն չտվեց ծնողներին եւ 19-ամյա տղան հերոսաբար զոհվեց հանուն հայրենիքի:

Սակայն նկատենք, որ դեռես տարիներ առաջ Գրիգոր Հունանյանի ընտանիքն անցել էր մեծ փորձության միջով: 2003 թվականին վերջինիս ավագ եղբայրը ծառայել էր Արցախում եւ գերի էր ընկել հակառակորդին: Գրիգոր Հունանյանի եղբայրը դեռես 2013 թվականին բացառիկ հարցազրույց էր տվել «Ժողովուրդ» օրաթերթին եւ պատմել էր, թե ինչ ապրումներ է ունեցել Ադրբեջանում գերության ժամանակ: