Search
Close this search box.

Արցախում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունների բազմակի հաղթող Ալբերտ Դադոյանը

Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է ուժային եռամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունների բազմակի հաղթող Ալբերտ Դադոյանը։

«ՄԵԾ Է ԿՈՐՈւՍՏԸ։ Քաջաբար զոհվել է Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) ֆեդերացիայի հավաքականի անդամ, Հայաստանի երիտասարդների առաջնությունների բազմակի չեմպիոն, սպորտի վարպետի թեկնածու Ալբերտ Դադոյանը։ Ֆեդերացիան վշտակցում և ցավակցում է։

Դու ԱՆՄԱՀ ես , Դու ՀԵՐՈՍ ես, ՓԱՌՔ ՔԵԶ»,- գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։