Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանն արգելված զինատեսակներով փորձում է բնաջնջել արցախցիներին». Արցախ այցելած գերմանացի պատգամավորներ

«Մենք մտավախություն ունենք, որ Արցախում կարող է նոր ցեղասպանություն կատարվել: Ադրբեջանն արգելված զինատեսակներով փորձում է բնաջնջել արցախցիներին: Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսիվ քայլերը և հորդորում ենք բոլոր երկրներին՝ պատամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեցին Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները: Նրանք նաև հաստատեցին, որ Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից և Լիբիայից եկած վարձկաններ:

Ըստ պատգամավորների, փաստերի համադրությունն ապացուցում է, որ Ադրբեջանը երբեք էլ չէր համաձայնվի հակամարտության խաղաղ լուծմանը: