Search
Close this search box.

Ռուբեն Մելիքյան. Այս օրերի ընթացքում լավ դասեր սերտեցինք «միջազգային հանրության» մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միջազգային հանրությունը» հո՜ չի ողջունելու էս հրադադար-զինադադարը՝ հատուկ շեշտելով դրա ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ բնույթը, հո՜ չի ընդգծելու այն պահպանելու հույժ կարևորությունը՝ հիմք ընդունելով էսինչ-էնինչ սկզբունքները, հո՜ չի կոչ անելու, հո՜ չի հույս հայտնելու…

Իսկ մենք տարիներ ձգված այս օրերի ընթացքում լավ դասեր սերտեցինք թե՛ «միջազգային հանրության» ու հատկապես դրա իրավապաշտպանական բլոկի մասին, թե՛ նրանց քարոզած արժեքների իրական «արժեքի» մասին…

Բոլորին կոչ եմ անում ընդգծել այս գրառման կարևորությունը և ողջունել այն»։