Search
Close this search box.

Ռուսաստանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսել

Կասպից ծովում զորավարժությունները մեկնարկել են վեց ռուսական նավերի, յոթ ինքնաթիռների և ավելի քան 400 զինծառայողների ներգրավմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

«Զորավարժությունները տեղի կունենան Կասպից ծովի կենտրոնական մասում ՝ Աբշերոն թերակղզուց հյուսիս: Ընդհանուր առմամբ, վեց նավ, յոթ ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայողներ կներգրավվեն ծովային զորավարժություններին»,- նշել են ռազմական գերատեսչությունում:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերահսկողական ստուգման շրջանակներում ձեռնարկված միջոցառումները որևէ սպառնալիք չեն պարունակում և սահմանափակումներ չեն մտցնի կասպիական պետությունների տնտեսական գործունեության համար: