Search
Close this search box.

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ակտիվ քննարկում է խաղաղապահների հարցը Լեռնային Ղարաբաղում

Ինչպես փեխանցում է Sputnik-ի թղթակիցը, Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել է , որ Անդրկովկասում արդեն երկխոսության հաստատում է ընթանում պատերազմող կողմերի միջեւ:

«Ակտիվ քննարկվում է խաղաղապահների հարցն այս տարածաշրջանում (Լեռնային Ղարաբաղում – Sputnik)»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ հույս է հայտնել, որ դեկտեմբերի 2-ին նախատեսված «Հավաքական անվտանգության խորհուրդը կհաջողվի անցկացնել առերես ձեւաչափով»: Ըստ նրա` դա ճիշտ կլիներ` հաշվի առնելով իրավիճակի բարդությունը: