Search
Close this search box.

«Մամ ջան սիրում եմ քեզ, հետ գամ՝ 6 երեխա եմ ունենալու».Վիրավորում ստացած դերասանը նորից մեկնեց կռվի դաշտ

Դերասան Գևորգ Գրիգորյանը կրկին առաջնագիծ է մեկնում, այդ մասին տեղեկանում ենք ֆեյսբուքում կատարած նրա գրառումից, որն ուղղված է մորը:

«Ամեն մեկս ենք պետք, մերնա, կոչեր անելու իրավունք չեմ վերապահում, բայց նենց ապրենք՝ մեր ծնողները ու երեխեքը մեր համար չամաչեն։ Ով ի վիճակիա զենք բռնի՝ պետքա։

Մամ ջան սիրում եմ քեզ, հորիցս օրինակ եմ վերցրել, քեզանից դաստիրակվել, դու ես ինձ սենց դաստիրակել՝ սպարտացի, մենք չենք փախնում: Սրտաճմլիկ բաներ չեմ ասում, ոչ էլ հաջող եմ անում, հետ եմ գալու, ով էլ հետս էկելա՝ բերելու եմ տուն, երբ վերջին կրակոցը կլինի, մենք կգանք տուն նույն սաստավով։

Հետ գամ՝ 6 երեխա եմ ունենալու!!

Մենք հասանք… *** ը կապի մեջա:

Ու հա, մարդ կա, որ իրա Սերը ինձ դժոխքից էլ կգտնի կբերի…»,-գրել է դերասանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Գրիգորյանն առաջնագծում էր արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից: Օրեր առաջ վիրավորում էր ստացել ու տեղափոխվել Երևան: Այժմ ապաքինվել ու վերադառնում է դիրքեր: