Search
Close this search box.

Երևանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի տարածքին հարված հասցնելու առնչությամբ

Երևանը օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու առնչությամբ, ՌԻԱ Նովոստիին ասել է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարված են հասցրել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Քարվաճառի (Քելբաջար) մոտ մարտական հերթապահություն իրականացնող տեխնիկային։ Ադրբեջանական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 14-ամյա անչափահաս է վիրավորվել։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածի փաստը նշելով, որ ժամը 08.36-ին Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Քելբաջարի շրջանի մոտ, հրթիռային համակարգ է ոչնչացվել։ Հարվածը հասցվել է լոկ այն պատճառով, որ տեխնիկան ենթադրաբար պատրաստ է եղել հարված հասցնել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսաստանցի զինվորականները ստուգում են Հայաստանում տեղակայված օբյեկտներից մեկի ոչնչացման մասին չորեքշաբթի օրը տարածված տեղեկությունը։