Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը թիրախավորել է Արցախի հոսպիտալներից մեկը.սա բացահայտ ռազմական հանցագործություն.ՊԲ

Ադրբեջանական զինված ուժերը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Ինչպես հաղորդում է: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:

«Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: