Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն ու Սուրեն Պապիկյանն այցելել են բուժհաստատություններ

Սիրելի ՛ հայրենակիցներ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել եմ Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:

Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան