Search
Close this search box.

Չեմ սովորի էդ անվերջանալի թվացող ցուցակներին, ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի, էդքան բան. Նազենի Հովհաննիսյան

Չէ…ես էդպես էլ չեմ «սովորի» թնդանոթների զարկերին, որոնք ավերում են Աստծո տունը, չեմ սովորի հրթիռակոծությանը, որով ուզում են «մաղել» խաղաղ բնակիչներին` Ացախում լինի, Սյունիքում, թե….Չեմ սովորի ամեն վայրկյան մահվան վակուումով խեղդող`հերոսական մի պատանու մահվան գույժին, չեմ սովորի անարդարությունից հևացող ու իր հայրենիքի վերքերից հա ցավ ապրող հայի գոռոցին, որ հաճախ ներս է գոռում, որովհետև աշխարհը խուլ է և կույր: Միշտ է այդպիսին եղել:
Չեմ սովորի էդ անվերջանալի թվացող ցուցակներին, որի ավարտին հասնելով ինքդ ես ավարտվում` կյանքդ երիցս անիծելով, որովհետև դու կաս` նրանք ոչ: Չեմ սովորի ամեն օր տագնապով արթնանալուն ու հիշելուն, որ մեծ արագությամբ գահավիժում ենք.. չգիտենք էլ ուր…
ժամանակը դարձել է մածուցիկ` շաղախված երազանքներով, արյունով ու բազում անհայտներով , ժամանակը կոկորդիս է կանգնել` մի զույգ արևի պես շողուն աչքերով երիտասարդի ապրելու ժամանակը, որն այդպես էլ չունեցավ(:
աշխարհի մեղքն ու ցավը ծամում եմ… իր դառնահամից սթափվելու և ուշագնաց չլինելու…, խելագարվելու ցավ ու քար դարձնող իրականություն, որտեղ պաշտամունքը մահն է:
էսքանից հետո մենք պիտի՞ վերջապես սովորենք ապրել!!!
Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի: էդքան բան:
Հերոս ջան, մահին վանիր, կյանքո՛վ արի. Աստծով սպասում եմ! (ՆՀ) (#nazenihovhannisyan